Տարբեր հաւաստի աղբիւրներէ՝ ԱՀԱԶԱՆԳ, ԱՀԱԶԱՆԳ ՀՀ-էն ահագնացող արտագաղթի մասին....պարպուող գիւղերու մասին, ամայացող շէներու եւ աւաններու մասին....Սա իրօք ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ Է...առանց չափազանցութեան... Եթէ այս թափը շարունակուի, ի՞նչ պիտի ունենանք... Հայաստանը առա՞նց հայու: Սա՞ է գործող նախագահի գովերգած «ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»Ը եւ վե՞րջ: Ո՛վ հայրենիքէն փախուստ տուող քարաւաններ, օտար հողը ՀԱՅՐԵՆԻՔ չի դառնար երբեք: «Օտարութեան մէջ, ազատ լինելն էլ այլ գերութիւն է» պիտի ըսէր Պարոյր Սեւակ այնքան իմաստալից կերպով: Իսկ հայրենիքի մէջ, մաքառելով, պայքարելով, ինքնակազմակերպուելով, հայրենիքի ՏԷՐԸ զգալով ու գիտակցելով՝ հայ քաղաքացիական հասարակութիւնը անպայման, վաղ թէ ուշ, կը հասնի իր երազած Հայաստանին....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/447113392046445?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել