Անկեղծ, ցնցող է: Նախընտրական բոլոր կոչերը կտեր են, որ ժողովրդի առջև շաղ են տալիս: Գիտեք չէ՞, թե ինչու եմ կուտ ասում, որովհետև հավի հետ են ժողովրդին համեմատում, այսինքն` հավի ուղեղ ունի ժողովուրդը: Հիմա ինձ կքարկոծեն, թե ժողովրդին ինչու ես վիրավորում, բա որ ժողովրդին բարոյապես բռնաբարում են ու անառակի տեղ դնում, ամենաշատը որ կարողանում եք անել, դա ընդամենը մի երկու ստատուսով ճղճղալն է: Ձեզ էլ թվաց, թե ժողովրդի թասիբ քաշեցիք: Բան չմնաց, մի երկու օրից էս թոհուբովը կավարտվի: Լավ է, գոնե Երևանի աղբը հավաքվեց ու մի երկու փողոց ասֆալտապատվեց: Փոխեք, դե շուտ-շուտ փոխեք Երևանը, որ Հայաստանը փոխվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/527392377302177
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել