Բուրժուադեմոկրատական հեղափոխություն……
Արդեն բոլորն էլ հասկանում են, թե ինչ գաղափար է առաջ քաշում առաջին Նախագահը: Այս բառախաղերը հիանալի են ներկայացված, բայց նախաձեռնողը միտումնավոր բաց է թողել մի կարևոր խնդիր, ինչը անհնարին կդարձնի հեղափոխությունը: Հասարակության տարբեր շերտերում, տարբեր վերլուծաբանների, տարբեր կուսակցությունների, բազմաթիվ անհատների կողմից քննարկվեց այս գաղափարը և հիմնականում բոլորի ուշադրությունը «բուրժույ» բառն էր, ինչը մեր օրերում տրանսֆորմացվել է և դարձել «օլիգարխ»: Եկեք այդ բառակապակցության մյուս կողմին ուշադրություն դարձնենք, թե ով է դեմոկրատ: Ի՞նչ դեմոկրատական հեղափոխություն, ինչի՞ մասին է խոսքը: Կա նման մարդ, որ ՀԱԿԿ-ի առաջնորդներից մեկ դեմոկրատ մարդու անուն կհնչեցնի, ի դեպ խորհուրդ կտամ սկզբում կարդաք, թե ինչ է դեմոկրատիան, և ովքեր են դեմոկրատները և հետո նոր գրել: Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Վահագն Խաչատրյանը և մյուսները համարվում են մեր օրերի դեմոկրատներ, ապա թույլ տվեք ասել, որ հենց այստեղից էլ սկսվում են գաղջ մթնոլորտի մեծ քանակությամբ արտանետումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=569457253074739&id=100000314094875
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել