Մարտի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարքության գահակալ Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան պատրիարք Սրբազան հայրը շնորհավորագիր է հղել Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ պրն. Արմեն Սարգսյանին: Նամակում պատրիարք Սրբազան հայրը, շնորհավորելով նորընտիր նախագահին, ասել է. «Լիահույս ենք, որ միջազգային գետնին վրա Ձեր վաստակած հեղինակությունն ու երկար տարիներու դիվանագիտական փորձը պիտի ծառայեցնեք հայրենի մեր երկրի շենացման, տնտեսության զարգացմանն ու ժողովրդի բարօրության: Աներկբա ենք, որ Ձեր պաշտոնավարման տարիներուն ամեն ճիգ պիտի գործադրեք հայրենիքի խաղաղության և անվտանգության զորացման ուղղությամբ»:
Նամակի վերջում Պատրիարք Սրբազան հայրրը տերունակոխ Սուրբ քաղաք Երուսաղեմից իր օրհնությունն է ուղարկել պրն. Սարգսյանին և հույս հայտնել, որ մի օր նրան Սուրբ երկրում կտեսնի: