Տղամարդն ապրում է Պոն սյուր Սամբրեում՝ Ֆրանսիայի հյուսիսում, և ձերբակալվել է փետրվարի 26-ին: Նա հիմնականում ընդունել է կատարած հանցագործությունները և հայտարարել, որ բռնաբարել է մոտավորապես 40 կնոջ Ֆրանսիայում և Բելգիայում:
Հարձակումը նա կատարել է հիմնականում նույն սցենարով՝ կանանց հետևից, և հիմնականում վաղ առավոտյան՝ մթնշաղին: Դեմքը միշտ ծածկել է և անպայման եղել է ձեռնոցներով:
Տղամարդը 50-ն անց է, երեք երեխաների հայր, նախկին ֆուտբոլիստ, մարզիչ և տեղական ֆուտբոլի թիմի նախագահն է:
Բնականաբար, հարազատները, շրջապատը չեն կասկածել նրան հանցագործություններ կատարելու մեջ և բնութագրում են որպես օրինավոր լավ հայր ու ամուսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել