Ֆրանսիայում ձերբակալվել է շուրջ 30 տարի բռնաբարություններ կատարող սերիական հանցագործը


12:15 , 5 մարտ, 2018
Ֆրանսիայում հայտնաբերել են սերիական բռնարարքներ կատարողի, որը հանցագործություններ է կատարել սկսած 1988 թվականից, այսինքն՝ շուրջ 30 տարի: 
Տղամարդն ապրում է Պոն սյուր Սամբրեում՝ Ֆրանսիայի հյուսիսում, և ձերբակալվել է փետրվարի 26-ին: Նա հիմնականում ընդունել է կատարած հանցագործությունները և հայտարարել, որ բռնաբարել է մոտավորապես 40 կնոջ Ֆրանսիայում և Բելգիայում:
Հարձակումը նա կատարել է հիմնականում նույն սցենարով՝ կանանց հետևից, և հիմնականում վաղ առավոտյան՝ մթնշաղին: Դեմքը միշտ ծածկել է և անպայման եղել է ձեռնոցներով: 
Տղամարդը 50-ն անց է, երեք երեխաների հայր, նախկին ֆուտբոլիստ, մարզիչ և տեղական ֆուտբոլի թիմի նախագահն է: 
Բնականաբար, հարազատները, շրջապատը չեն կասկածել նրան հանցագործություններ կատարելու մեջ և բնութագրում են որպես օրինավոր լավ հայր ու ամուսին: