Գերմանիայի և Ռուսաստանի ռազմական բյուջեները համարյա հավասար են, այսինքն՝ երկու պետություններն էլ գրեթե նույն գումարն են ծախսում երկրի պաշտպանական համակարգն անխոցելի դարձնելու համար․․․ Բայց այսօր Գերմանիան, Անգլիան գրեթե գումար չունեն տանկերի մոդեռնիզացման կամ նավերի վերանորոգման համար, գործնականում անպաշտպան են Ռուսական նորագույն հրթիռների դեմ, որոնց դեմ անզոր է ցանկացած հակահրթիռային համակարգ, իսկ Ռուսաստանը, որին ամեն կերպ փորձում են կազմաքանդել զանազան սանկցիաների միջոցով, հակառակը, ստեղծում է նորագույն զինատեսակներ, որոնք մի քանի սերունդ առաջ են գոյություն ունեցող զինատեսակնեից․․․ Ապավինելով ԱՄՆ-ի ռազմական հզորությանը, ԵՎրոպան գիտակցում է, որ կորցնում է իր ինքնուրույնությունը, իսկ ժամանակի ընթացքում՝ իր տնտեսական հզորությունները․․․ Ինչպես անհատները, այնպես էլ ազգերը միշտ կանգնած են ընտրության առաջ․ ԵՎրոպան չափից դուրս տրվեց դեմոկրատական խաղերին՝ սպասարկելով հիմնականում տեղական հարուստների շահերը, լիովին անտեսելով պետության շահերը․․․ Նույնը ԱՄՆ-ում է․․․ Վերջերս ԱՄՆ նախագահ Թրամփի պահանջով հերթական անգամ բարձրացրեցին աշխատավարձերը։ Խոշոր գործարարները բողոքեցին, որ դրա պատճառով բարձրանում է իրենց արտադրանքի գինը, և իրենք հարկադրված են իրենց ձեռնարկությունները տեղափոխել Չինաստան․․․ Իսկ աշխատավարձերը բարձրացնում են, որպեսզի բնակչությունը մասնավորապես կարողանա վճարել շարունակ թանկացող փայտաշեն, փոքր, բարակապատ բնակարանների վարձերը․․․ Այսինքն՝ պետության շահը զոհաբերվում է մասնավորապես անշարժ գույքի սեփականատերերի գրպանները լցնելու համար․․․ Խնդիրն ընդհանուր առմամբ շատ բարդ է․․․ և ԱՄՆ, և եվրոպական երկրները, և Ռուսաստանը կանգնած են ժողովրդագրական աղետալի իրավիճակի առջև․․․ Եթե ԱՄՆ և Ռուսաստանը ներգաղթի շնորհիվ մասնակիորեն լուծում են այդ հարցը, ապա մեր երկիրը հակառակը, իր գործունեությամբ քսանյոթ տարի շարունակ խրախուսում է արտագաղթը․․․ ևս մի քսան տարի, և մեր երկիրը իր մարդկային և ռազմական ռեսուրսներով լիովին անզոր է լինելու ապահովել իր պաշտպանությունը առանց օտար զորքի օգնության, որը նշանակում է՝ վերջ․․․ «Անհատի զորությունը իր միայնակության մեջ է»,- Նիցշեի խոսքերն են, որով լիովին բացատրվում է, թե սանկցիաներն ինչու են անզոր Ռուսաստանի դեմ․․․ Նույնը, ցավոք սրտի, չենք կարող ասել մեր երկրի մասին․․․ որի կառավարությունները բլոկադա բլեֆը օգտագործեցին երկրի հսկա արդյունաբերական համալիրը ոչնչացնելու և արագ հարստանալու համար․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: