Պուտինի վերջին ելույթները վկայությունն են իմիտացված հզոր պետության, որը միջազգային ասպարեզում տանուլ է տալիս պետական շահի պաշտպանությունը: Այն պահից, երբ գերհզոր տերության լիդերը սկսում է փոքրիկ երեխայի նման ի ցույց դնել դարակում պահված զինանոցը, դա արդեն իսկ վկայությունն է մնացած առումներով թուլության: Իսկ 21-րդ դարի կերպն է այդպիսին, որ միջազգային քաղաքականության մեջ միայն զենքով հոխորտալը դեռևս երկարատև հաղթանակի երաշխիք չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: