6-րդ գումարման ԱԺ-ն հստակորեն ավելի վատն է քան նախորդը: Մեր պատգամավորներից շատերին կարծես ԱԺ թողնելուց առաջ չեն ասել, թե որն է նրանց բուն ֆունկցիան: Մեկն ամբողջ օրը ֆեյսբուքում քոմմենթների է պատասխանում` կռիվներ սարքում, սրճարանների սև ցուցակներ կազմում, մյուսը փաբերում 3-4 հոգանոց հանրահավաքներ է անցկացնում, հանրահավաքի մասնակիցների հետ ապստամբում իշխանություների դեմ, ապա 3-4 նախարարից բաղկացած ժամանակավոր կառավարություն ձևավորում, անձամբ գլխավորում այն ու այդպես ամեն երեկո: Մյուսները լռում են: Հաջորդները լռում են, ապա նախորդներից տարբերվելու համար որոշում խոսել, բայց լավ է լռեին: Ոմանք էլ սպասում են, սպասում մի քանի տարի ու ինչ-որ մի օր, ինչ-որ մեկին ուղղված պաթետիկ ելույթ ունենում, արժևորվում սեփական աչքերում, նստում ու նորից մի քանի տարի լռում:
 
Լռող ու հազարից մեկ սոփեստություն անողների խումբը հրաշալիորեն ներկայացնում է Շուշան Պետրոսյանը, ով լավ երգչուհի է, բայց ակնհայտորեն վատ պատգամավոր է: Շուշանն ինչով ասես զբաղվում է, բայց ոչ երբեք օրենսդրական գործունեությամբ: Ինչը վատ է, շատ վատ…
 
Իսկ մենք խոսում ենք, որ խորհդրարանական կառավարման համակարգը առաջադեմ է, լավն է, վառ է, ճիշտ է նախորդից: Որ քաղաքական միտքն այստեղ է ծնվում, բոցավառվում ու սփռվում երկրով մեկ:
Ոնց նայում եմ` ԱԺ-ի սև ցուցակը գրելու և հրապարակելու ժամանակն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել