Տիկնիկները կարևոր դեր են ունեցել ձայնագրության զարգացման պատմության մեջ: Առաջինը նրանք են խոսել ձայնագրված ձայնով: Էդիսոնի ժամանակակիցներն այն կարծիքին էին, որ նրա հանճարեղ գյուտը պիտանի է միայն խաղալիքների համար: Երգիչներից առաջինը Կարուզոն էր, որ ձայնագրեց իր ձայնը, նրան հետևեց Մեծ Պատտին, որն ասաց ձայնագրվելուց հետո. «Ես նոր եմ հասկանում, թե ինչու եմ ես «Մեծ Պատտի»: Առաջին նվագախմբային ձայնագրությունը (Չայկովսկու «Շչելկունչիկը») հաջողվեց իրականացնել 1908 թվականին: Առաջին երկարանվագ ձայնասկավառակը թողարկվեց 1948 թվականին, առաջին ոսկե ձայնասկավառակը հանձնվեց «Բիթլզ» անսամբլին: Այս բոլոր փաստերը հայտնի են դառնում նրանց, ովքեր այցելում են Փարիզի Սենդնի թանգարան: Այնտեղ ամենաարժեքավոր ցուցանմուշը Ժյումո խոսող տիկնիկն է, որն Էդիսոնը նվիրել է իր թոռնիկին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: