
Վատ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և լավ խոլեստերինը բարձրացնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս առողջ սննդակարգ և ֆիզիկական վարժություններ: Կարմիր յուղոտ միսը փոխարինեք անյուղ մսով, հավի կամ հնդկահավի մսով:
Ոչ միայն ձմռանն է պետք սննդակարգում սոխ և սխտոր ներառել: Դրանք պետք է օգտագործել բոլոր սեզոններին:
Ներկայացնում ենք բնական բաղադրատոմս 2 բաղադրիչով, որը կօգնի վերացնել օրգանիզմում և որովայնի հատվածում կուտակված «վատ» յուղը:
Բաղադրիչները՝
- 12 պճեղ սխտոր
- 0.5 լ կարմիր գինի
- 500-գրամանոց ապակե տարա՝ կափարիչով
Պատրաստումը՝
Մաքրեք սխտորը, բաժանեք 4 մասի:
Լցրեք ապակե տարայի մեջ և ավելացրեք կարմիր գինին:
Տարան լավ փակեք և դրեք արևի տակ:
2 շաբաթ ամեն օր թափահարեք:
Խառնուրդը քամեք, հեղուկը լցրեք կափարիչով մուգ տարայի մեջ:
Օգտագործումը՝
Ընդունեք 1-ական ճ/գ օրական 3 անգամ:
Օգտագործեք 1 ամիս:
Ընդմիջում արեք 2 ամսով, անհրաժեշտության դեպքում բուժումը կրկնեք: