Էսօր մի հանրապետականի հանդիպեցի. տարոնին այնպես էր ներկայացնում, ասես թևերով հրեշտակ էր կամ էլ բարոյականության մարմնացում։
Ասացի՝ լավ, որ տարոնը էդքան լավն ու բարոյական ա, բա ո՞նց ա 6-10 միլիոն փող կուտակել պետական աշխատավարձի հաշվին, ասաց՝ ինքը չի գողացել, վարչապետի տղա ա, բա է՞դ էլ չունենար?
Ասում եմ՝ ախր ի՞նչ կապ ունի՝ վարչապետի տղա՞ ա, թե՞ բանվորի տղա ա, մեր աղքատ երկրում վարչապետի աշխատավարձով էդքան փող, մեկ ա, չես կուտակի, քո ասածով ստացվում ա, որ տարոնը ոչ թե թալանչի ա, այլ թալանչու տղա, ընտրողի համար ի՞նչ կապ ունի: Թալանչու ու թալանչու տղու միջև քարկապ ընկավ :D
Ցավալի ա, որ հանրապետականները տարոնին քաղաքապետ ընտրցնելու համար պատրաստ են անգամ ուրանալ իրենց նախկին առաջնորդին, պղծել ու վարկաբեկել նրա հիշատակը!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10200965905179580
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել