Տեղական բոլոր տեսակի ընտրությունների նկատմամբ անվստահություններից հետո հասանք «միջազգային ժյուրի» հասկացության հեղինակազրկմանը։ Սևակի մասին նախորդ շաբաթվա ստատուսս հավաստում է, որ դեմ չէի իր գնալուն, բայց չի կարող որևէ մեկն այս աշխարհում ինձ համոզել, որ որևիցե միջազգային ժյուրի Լուսինեին ու Ամալիային կտար բարձր միավոր։ Ուղղակի չի կարող։ Նույնիսկ ամենաանգրագետ ժյուրին։ Բացառվում է: Մարիամին ու Հասմիկին՝ ցածր, Լուսինեին՝ բարձր: Լավ աղջիկ էր երևում։ Ցավոք, մեզ մոտ պրոֆեսիոնալիզմը 2-րդ, 3-րդ, 10-րդ տեղում է բոլոր հարցերում։ Ասենք՝ ինչքան հեռու պիտի լինի էդ մարդը երաժշտությունից։ Ժողովուրդն ավելի արդար էր քվեարկել։ Գոնե մի ասեք միջազգային ժյուրի, փոխարինեք այլ տերմինով։ Ասեք՝ արտասահմանում ապրող հայ երգիչներ, մերոնք և այլն:
Սևակին շնորհավորում եմ
Nemra ջա՜ն, ապրեք։ Ժողովուրդն էլ ձեզ ճանաչեց, սիրեց։ Բնական ճանապարհով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: