Իրանի պաշտպանության նախարարի՝ Ադրբեջան կատարած այցի հաջորդ օրն Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլահ Սեյեդ Հասան Ամելին Բաքվին կրկին հիշեցրել է Ադրբեջանի տարածքից Իսրայելի իրականացրած հակաիրանական գործողությունները: Մասնավորապես այսօրվա ուրբաթօրյա աղոթքի ժամանակ իրանցի բարձրաստիճան հոգևորականը հայտարարել է, որ Իրանը հատուկ միջոցներով ադրբեջանական կողմին ապացուցել է, որ մի քանի տարի առաջ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Նաթանզում խոցված իսրայելական անօդաչու թռչող սարքը Իրանի տարածք է անցել Ադրբեջանից՝ Լենքորանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: