armeniasputnik.am -ը գրում է

Սիրիայի Աֆրին քաղաքի շրջակայքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» հակաահաբեկչական գործողությունը իրականում փուչիկ էր։ Դրա պատճառն այն չէ, որ մի ամբողջ ամիս տևած արյունահեղ մարտերից հետո թուրքական բանակի առաջխաղացումը շատ չնչին է, քանի որ թուրքերն ի վերջո բախվեցին տեղի քուրդ բնակչության կատաղի դիմադրությանը։ 
Ի վերջո պարզ դարձավ, որ պաշտոնական Դամասկոսի պահանջը թուրքերից (նաև ամերիկացիներից) լքել երկրի տարածքը, ուր նրանց չէին հրավիրել, ձևական չէր։ Նրանք Սիրիա են ներխուժել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, մինչդեռ դրա համար որևէ միջազգային կազմակերպության հանձնարարագիր չունեն։ 
Ավելին` «Ձիթենու ճյուղ» գործողության հենց սկզբից սիրիական բանակի կադրային զորամիավորումները բացել էին իրենց անցակետերը քրդական մարտական զինվորական խմբավորումների համար, որոնք մեկնել էին իրենց հայրենակիցներին օգնելու։ Այսինքն` Սիրիայի օրինական իշխանություններն ի սկզբանե դեմ էին, որ քրդերի դեմ պայքարեն թուքական կանոնավոր զորամասերը։

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել