Հաշվի առնելով Իրանում անջատողականության սպառնալիքը՝ լիովին հասկանալի և ընկալելի է, որ Իրանը պետք է ընդգծի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, իսկ այս դեպքում, ուշագրավ է, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը խոսել է ընդհանրական՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին (չառանձնացնելով Ադրբեջանը): Մեկ կարևոր հանգամանք ևս՝ Արցախն Իրանի հասարակական-քաղաքական շրջանակների ընկալումներում վաղուց թեև չճանաչված, սակայն անկախ պետական միավոր է, ուստի Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ տարածքային ամբողջականության մասին ձևակերպումը կարող վերաբերվել նաև Արցախին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել