Այսպիսով՝ Մոսկվան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական պետականության ստեղծման իրականությունը, ինչպես նաև Թուրքիայի հարավ-արևելքում այդ գործընթացի շարունակման հեռանկարը: Ռուսաստանը նաև պարզաբանել է սեփական դիրքորոշումը Ասադի և Էրդողանի օգտին, ընդդեմ քրդական անկախությանը: ԱՄՆ-ի քաղաքականության վրա Կրեմլի այս հայտարարությունը որևէ ազդեցություն չի ունենա: Քրդերի համար ռուսների բազմամյա կեղծավոր սիրախաղը և ներկայիս բաց դավաճանությունը նույնպես նորություն և անակնկալ չեն: Միգուցե Լավրովի անկեղծությունն օգտակար կլինի որոշ մոլորված հայերի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1842307919136087
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել