Հարգելի գործընկերներ,
մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ Երևանի ավագանու «ԵԾ» խմբակցության անդամների կենսագրությունները երբեք չեն եղել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, իսկ չեղած բանը, ինչպես գիտեք, հեռացնել հնարավոր չէ: Այդ տեղեկատվության բացակայության պատասխանատվությունը կրում է բացառապես տվյալ խմբակցությունը, քանզի մինչ օրս այդպես էլ հարկ չի՛ համարել պատշաճ կերպով ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, ուստի հորդորում եմ բոլորին ապատեղեկատվություն չտարածել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել