Երևանի ավագանու «ԵԾ» խմբակցության անդամների կենսագրությունները երբեք չեն եղել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում


00:19 , 17 փետրվար, 2018
Հարգելի գործընկերներ,
մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ Երևանի ավագանու «ԵԾ» խմբակցության անդամների կենսագրությունները երբեք չեն եղել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, իսկ չեղած բանը, ինչպես գիտեք, հեռացնել հնարավոր չէ: Այդ տեղեկատվության բացակայության պատասխանատվությունը կրում է բացառապես տվյալ խմբակցությունը, քանզի մինչ օրս այդպես էլ հարկ չի՛ համարել պատշաճ կերպով ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, ուստի հորդորում եմ բոլորին ապատեղեկատվություն չտարածել: