Panorama.am-ը գրում է.

Սիրիայում սկսում են զանգվածաբար վերականգնել հակամարտության ժամանակ զինյալների ավերած դպրոցները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Արևմտյան Գուտայի Հասնու գյուղի այդպիսի ուսումնական հաստատություններից մեկը վերանորոգումից հետո դռներն է բացել աշակերտների առջև:

«Երեք շաբաթ շարունակ այն զինյալների շտաբ է եղել: Պատկերացնում եք՝ ինչ վիճակում են նրանք մեզ թողել դպրոցը: Նախքան աշխատանքները սկսելը՝ մենք մի քանի օր շարունակ այստեղից աղբ էինք դուրս բերում»,- ասել է դպրոցի տնօրեն Րաբի Ազալը: Սիրիայում զինյալները հաճախ զբաղեցնում են հենց դպրոցները, քանի որ ամենից հաճախ դրանք առանձին տեղակայված կապիտալ շինություններ են՝ մեծ տարածքով, ցանկապատով, ինչը թույլ է տալիս պաշտպանություն ապահովել

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել