Այսօր փետրվարի 14-ն է: Կաթոլիկ աշխարհն այս օրը նշում է  որպես սիրո տոն։ Այն ներթափանցել է նաև Հայաստան՝ իր բոլոր ավանդույթներով հանդերձ՝ չնայած նրան, որ մենք ունենք մեր տոնը՝ Սբ. Սարգիսը: Վալենտինի օրվա կապակցությամբ BlogNews.am-ը զրուցել է Մովսես Երեմյանի հետ և բացահայտել նրա սիրո պատմությունը:

«Կնոջս հետ պատահական եմ հանդիպել առիթներից մեկի ժամանակ՝ 4 տարի առաջ, և առաջին հայացքից հավանել եմ: Կոնկրետ առաջարկություն չի եղել, շփվել ենք և այդ ժամանակահատվածում հասկացել, որ միասին համատեղելի ենք և պլաններ ենք կազմել մեր ապագայի վերաբերյալ: Երկուս ու կես տարի շփվեցինք, հետո հասկացանք, որ միասին կարող ենք ընտանիք կազմել և այսօր միասին ենք:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն են գերադասում նշել՝ Սբ. Սարգի՞սը, թե՞ Սբ. Վալենտինը, Մովսեսը պատասխանեց, որ երկուսն էլ նշում են․ նմանատիպ առիթներ են ստեղծվեն հաճելի պահեր:

Այսօր միասին ենք նշելու քաղաքի ռեստորաններից մեկում, մեր ընկերների հետ: Նվերը սիրով եմ պատրաստել և արդեն հանձնել եմ երեկ՝ ժամը 12-ից հետո:

21819653_116325649059504_4927362811853537280_n

27581610_1779583382349397_8030133047175151616_n

21980798_206654933206784_4464743878582337536_n

 Նյութը՝ Կատյա Թովմասյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել