Երգիչ Էրիկ Կարապետյանը պատրաստվում է ամուսնանալ: Երգչի ընտրյալը՝ Սվետլանա Իշխանյանը ինստագրամի «Stories» բաժնում հրապարակել է լուսանկար, որում վերջինս շնորհակալություն է հայտնում ընկերուհուն՝ իր հարսնաքույրը դառնալու համար:
«Thank you for being my bridesmaid»,-գրել է Սվետլանան:
Նշենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին են ներկայանում տարբեր առիթների ժամանակ։
Նշենք նաև, որ հունիսի 5-ին Սվետլանան հրապարակել էր լուսանկար Էրիկի հետ, որին կից գրել էր. «Շնորհավոր ծննդյանդ օրը, սեր»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել