Անզեն աչքով տեսանելի է, որ այդ մարդը պատրաստվում է պատերազմի, մեծ պատերազմի:
Նրա հակահայկական ելույթները, սպառնալիքներն ու վերջնագրերը՝ Երևանը, Զանգեզուրը և Սևանա լիճը գրավելու մասին, դիտարկել միայն նախընտրական կամ ներքին լսարանի համար քարոզչական ելույթների համատեքստում, պարզապես ծիծաղելի է կամ նշանակում է, որ մենք ոչինչ չենք հասկանում...
Ալիևն, ըստ էության, մեր առջև դնում է կամ-կամ-ի հարց. կա՛մ ինքը գալիս է Երևան, կա՛մ մենք գնում ենք Բաքու:
Իհարկե, երրորդ տարբերակը ռացիոնալ ու խաղաղ կարգավորման հեռանկարն է, որի դռները փորձում է փակել հենց ինքը...
Մենք անընդհատ անլուրջ ենք վերաբերվել նրան, իսկ ինքն այդ ընթացքում պատրաստվել է պատերազմի: Արդյունքը 2016թ. ապրիլի արկածախնդրությունն էր...
Որևէ երաշխիք գոյություն չունի, որ այդ մարդը նույնը չի կրկնի՝ էլ ավելի մեծ ծավալներով՝ տարածաշրջանը ներքաշելով խոշոր կատակլիզմի մեջ:
Իմ կարծիքով՝ պետք է համարժեք և բոլորի համար լսելի ու ընկալելի պատասխան տալ նրա՝ Հայաստանը գրավելու վերաբերյալ հայտարարություններին, միաժամանակ պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները ամենաբարձր մակարդակով միջազգային ամենահեղինակավոր հարթակներում՝ այս անհավասարակշիռ անձին ռացիոնալ հարթություն տեղափոխելու համար, հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է...
Ավելի լավ է հարյուր տարի բանակցել, քան մեկ օր կրակել...
Ես պատերազմ չեմ ուզում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=760599494142024&id=100005759414165¬if_id=1518246107102855¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել