Ցավոք այսօր Հայաստանում ազգային գաղափարաբանությունը մեծամասամբ ասոցացվում է ֆաշիզմի, ծայրահեղ նազիոնալիզմի կամ էլ «Հանրապետական կուսակցության»՝ սոփեստության հասնող քարոզի հետ, որտեղ անունը կա, բայց ամանումը բացակայո՛ւմ է։
Բնությունը տեսակների բազմազանության սիմֆոնիա է` համանվագ, որտեղ յուրաքանչյուր տեսակ իր ինքնատիպ ու անկրկնելի ֆունկցիան է կատարում. տեսակները իրար լրացնելով են ստեղծում բնությունը։
Ազգային գաղափարաբանությունը ոչ թե մեկ ազգի գերապատվության քարոզն է մյուս ազգերի նկատմամաբ, այլ այս կամ այն ազգային տեսակի ինքնաճանաչողություւն է, նրա անօրինակ ու ինքնատիպ գույնն է համամարդկային քաղաքակրթության մեջ։ Չկա՛ն համամարդկային արժեքներ, կան` ազգային–համամարդկային արժեքներ (Բախ, Բեթհովեն, Միքելանջելո, Դոստոևսկի, հայկական կամ գոթական ճարտարապետություն և այլն` նախ ազգային մշակույթ են, այդ ստեղծագործությունները ազգային–համամարդկային արժեքներ են)։
Անշուշտ, ազգային գաղափարաբանությունը կարող է ունենալ ծայրահեղական դրսևորում, որը մենք կոչում ենք ֆաշիզմ կամ ծայրահեղ նացիոնալիզմ։ Սակայն «կայսրապետության» կամ «գլոբալիզմի» գաղափարաբանություն հանդիսացող կոսմոպալիտիզմը նույնպե՛ս ծայրահեղություն է, որի նպատակը համահարթեցումն է, ազգերի ինքնատիպության վերացումն ու պետությունների և սահմանների վերացումն է։ Համաշխարհային բանկային օլիգարխիկ ընտանիքների կողմից տարվող այս քաղաքականությունը հատկապես մահաբեր է անհատի ազատության և ազգային տեսակների ինքնատիպության համար։ Նշեմ նաև, որ երրորդ աշխարհի պետություններում գոյություն ունեցող օլիգարխիկ վարչակարգերի գոյությունը պայմանավորված է հե՛նց համաշխարհային բանկային օլիգարխիայի կամքով, քանզի «լոկալ թագավորիկների» միջոցով նրանք կարողանում են վերահսկել այդ տարածքները և դրանց ընդերքների հարստությունները, քանի որ այդ «լոկալ թագավորիկների» կուտակած դրամը` հարստությունները, հիմնականում գտնվում են եվրոպական` հե՛նց նրանց բանկերում. ինչպես ասում են` դրանց «պոչը` նրանց ոտքի տակ է»։
Հիմա, ազգային գաղափարախոսությունը «տեսակների գաղափարաբանությունն» է, և «կոսմոպոլիտիզմ–համահարթեցումը» կայսրապետությունների կամ գլոբալիզմի գաղափարաբանությունն է։ Եվ այսուամենով, պետությունները, դեռ հնագույն ժամանակներից, բնականոն ձևով որդեգրել են` ազգային հավատամք–գաղափարախոսություն, քանզի դա է այս կամ այն պետության գոյության գրավականը, որը նաև բխում է նրա ազգային մեծամասնության` դեմոգրաֆիկ էությունից։ Կասրապետությունները` ընդհակառակը, որդեգրել և որդեգրում են կոսմոպոլիտիզմի կամ ինտերնացիոնալիզմի գաղափարաբանությունը, քանզի պետք է համահարթեցնել ազգային միավորներին, որպեսզի բազում էթնոսներից բաղկացած կայսրապետության բուրգը կարողանա գոյատևել։
Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է և պե՛տք է որդեգրի ազգային գաղափարաբանությունը։
Այսքանը հակիրճ` ազգային գաղափարաբանության մասին։
Վերևում, Տիգրան Խզմալյանը լիովին ճիշտ է, երբ գրել է` «ազգային պետության սրբությունն ու սկզբունքն է ազգային գաղափարախոսությունը, իսկ փոփոխվող ու շտկվող սահմանադրությունները կոչված են սոսկ դրան սպասարկելուն»:
Իսկ ԼՏՊ–ի ձևակերպումը տգիտությո՛ւն է։ Ավելին, «Ղարաբաղ կոմիտեն» «պայքարում» էր Արցախի ազգությամբ հայ էթնոսի գոյատևման և Արցախի ազատագրման համար։ Սա ազգաին գաղափարախոսությամբ` ազգային հաղթանակ էր։ Իսկ հետագայում, «կոմիտեական» ԼՏՊ–ն մերժում է ազգային գաղափարաբանությունը՝ այն կոչելով «կեղծ կատեգորիա»։ Խոսքի և վարքագծի նման հակասականություն և նման տկար մտահայեցողություն ու ձևակերպում` սպասելի է միայն պատեհապաշտ միջակությունից... Չխորանամ։



