Հաջորդ երկուշաբթին դիմավորելու ենք սեփական եսի յուրահատուկ ընկալմամբ, մի դեպքում, որ մեր կանխատեսումը՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ, ճիշտ էր, կարճ` բա որ ասում էինք մյուս դեպքում, որ ինչքան էլ ցանկանում էինք, եղավ այն, ինչ գիտեինք ու ոչ մի կերպ չէինք ուզում նախապես համակերպվել: Այդուհանդերձ, բոլորս կարծես ինչ-որ ակնկալիք ունենք, որը կարտահայտվի կամ փոփոխությամբ և կունենանք մարդու մասին մտածող իշխանություն, կամ էլ կիրականան անձնական նպատակների սպասված ու ակնկալած խոստումները` նոր պաշտոնի ու փողի տեսքով... ԸԸնտրական միջոցառումից հետո, սակայն, կարծում եմ՝ բոլորս էլ հայտնվելու ենք նույն խաբվածի վիճակում, ու էլի առաջ է գալու առավել արմատական միտքը, որ Հայաստանում ընտրությամբ ոչինչ չի փոխվում (համոզված եմ, որ կփոխվի, թե ընտրությամբ իշխանություն ձևավորվի, ու այս անգամ էլ չեմ հավատում, որ կլինի ցանկալի ընտրություն)... Եթե այս ամենին արդյունքը չափելու տեսանկյունից նայենք, ապա ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ արտագաղթի վրա դա ինչ ազդեցություն կունենա... Ինձ ամենից շատը դա է հետաքրքրում... Թե չէ ով չհոգնի, մի բան ասելու է` ուղիղ մեկ շաբաթ հետո...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/517054255025912
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել