Տղամարդիկ շիկահեր կանանց ավելի գրավիչ են համարում, քան սևահերներին: Ուսումնասիրությանը մասնակցել է 100 տղամարդ: Նրանց խնդրել են իրենց կարծիքն ասել լուսանկարների կանանց արտաքինի մասին:
Այդուհանդերձ, նրանք լուսանկարված էին մեջքից: Տղամարդիկ նախապատվությունը տալիս էին բաց մազերով կանանց՝ նրանց համարելով ավելի երիտասարդ ու գրավիչ:
Բայց ընտանիքի ստեղծման և երեխայի մոր դերի համար նրանք նախընտրում էին մուգ մազերով կանանց, քանի որ կարծում էին, որ շիկահերները թեթևամիտ են:
Ուսումնասիրողները ևս մեկ հետաքրքիր եզրահանգում են արել, որ տղամարդիկ հիմնականում հավանություն էին տալիս այն կանանց, ովքեր ունեին միջին երկարության մազեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել