Aysor.am-ը գրում է.
Իրաքի Զինված ուժերը շաբաթ սկսել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանին գտնվող Անբար նահանգը «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) զինյալներից մաքրելու գործողություն։ Այս մասին հայտնել է Անբարում երկրի ԶՈՒ գործողությունների շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Մահմուդ ալ Ֆելլահին, փոխանցում է ТАСС-ը։
«Բանակի, դաշնային ոստիկանության, սունի ցեղերի աշխարհազորի ու սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ սկսել են լայնածավալ գործողություն՝ Իրաքի ու Սաուդյան Արաբիայի սահմանի ուղղությամբ Անբար նահանգի անապատային տարածքները զինյալներից մաքրելու նպատակով», - ասել է հրամանատարը։ Նրա խոսքով՝ գործողության նպատակն է ոչնչացնել ԻՊ բջիջները Սաուդյան Արաբիայի հետ սահմանին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ