Շոու բիզնեսի այս հինգ հայտնիները երևի դեռ մտածում են՝ հայկական փորը նորաձև է, և դուրս չեն գալիս իրենց կերած-խմած կերպարից: Stop babe, երևի դուք չունեք սիրելի արտասահմանցի դերասան և չեք տեսնում, թե ոնց են նրանք մարզվում և ինչ մկանուտ մարմին ունեն: Առանձնացրել եմ այն հայտնիներին, ովքեր նիհարելու կարիք ունեն:

1․ Լևս Դավթյան

Թույլ տվեք Լևսիր Դավթյանին այս հրապարակման մեջ ևս ներառել, քանի որ մի տեսակ անարդար կլիներ անտեսել մեկին, ով կասկածելիորեն հիշեցնում է Վինի Թուխ արջուկին, ընդ որում՝ սովետական մուլտֆիլմի տարբերակի Թուխին: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ Լևսիրը դուրս գա իր՝ կերած-խմած օլիգարխի կերպարից: Վերջիվերջո, նման մեծանուն արտիստի համար մարզասրահը ամոթ բան չէ, թե չէ խամ մեկը կարող է ենթադրել, որ ածականը Պոնչ է։ Լևսի՛ր ջան, ի սրտե հորդորում ենք՝ հա՛մ նիհարիր, համ էլ սափրվիր (ոնց որ թրենդներից տեղյակ չես, մորուքը վաղուց էլ մոդա չէ), թե չէ որ սենց շարունակես, էն հայտնի բլոգգեր Անդոյի թեման կդառնաս․ ինչպես վերջինս է ասում, ոնց որ ռետուզով չաղ լինես։ Չնայած չի բացառվում, որ Լևսիրն իր կարիերայի պլան Բ-ն ունի ու վախենում է, որ անգործ կմնա, իսկ նման կլորավուն կառուցվածքով միշտ կարող է Մոնումենտում Ծելեպուզիկ աշխատել նույնիսկ առանց հատուկ կոստյումի։

10425383_857490754281966_6869151786653072365_n

2․ Մարտին Մկրտչյան

Ի՞նչ կարող եմ ասել այս քյաբաբ-խորոված երգչի մասին: Մարտինի դեպքում սա կարծես ոճ լինի, ինչը երևի ավելի հատուկ է ռեստորանային երգիչներին: Հետաքրքիրն այն է, որ Մարտինը երբեմն մարզասրահից լուսանկարներ է հրապարակում, բայց զգալի արդյունք երգչի քաշի մեջ չի զգացվում:

14099661_1842321672662902_1537269155_n

3․ Վահագն Գալստյան

Եթե նկատել եք, դերասան Վահագն Գալստյանին միշտ հասնում են երկրորդական դերեր, իսկ ես դա հաճախ կապում եմ ոչ բարեկազմ մարմին ունենալու հետ: Նրա լուսանկարները նայելիս տպավորություն է ստեղծվում, որ տաբատի գոտին այնքան է ձգել, որ ավելի արտահայտիչ լինի տեղից երևացող փորը: Վահագնը երևի մտածում է աղջիկներին դուր են գալիս փորով տղամարդիկ, բայց կարծում եմ՝ ժամանակակից աղջիկները միանշանակ հակառակը կապացուցեն:

16195831_1727547370893804_8224061653393598632_n

4․ Թաթուլ

Ջա՜ն, Թաթուլ ջան, հոպ-հոպ։ ) Ամեն անգամ նրան նայելիս ուզում ես խորովածի սեղան գցել: Երգիչը երևի մտածում է՝ ավելի լավ է մի քանի երգ ավել երգեմ, քան մարզասրահում մի քանի անգամ շտանգա բարձրացնեմ: Իհարկե, քաշին չհետևելը բերում է բազում խնդիրների, բայց դե լավ, մեծ մարդ է, ներելի է, թող ժողովրդին ուրախացնի իր «Իմ ախպերս, ջան, ջան, ջան» երգով:

14095738_10106715710818569_8962060455517993189_n.jpg

5․ Սպիտակցի Հայկո

Թաթուլի նույն պատմությունը նրա կոլեգա Սպիտակցի Հայկոյի մոտ է՝ հայկական փոր և բացարձակ զրո ցանկություն կառուցվածի մասին մտածելու: Հայկոյի փորը Երևանից հասել է Մոսկվա, անգամ երբեմն վերնաշապիկի կոճակներն իրենց տիրոջը չեն ենթարկվում և ապրում են իրենց կյանքով՝ ցույց տալով երգչի փարթամ կուրծքը:

16427308_633938636779021_1329107612661073219_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել