Օրերս հայտնի է դարձել, որ երգիչ Սպիտակցի Հայկոն հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, ելույթ է ունենալու հրապարակում: Այս տեղեկությունը միանշանակ չէ ընդունվել հանրության կողմից: Համացանցային շատ օգտատերեր քննադատել են երգչին՝ ներկայիս իշխանությանը սատարելու համար:
Թեմայի վերաբերյալ գրառմամբ է հանդես եկել Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչը: Ստորեւ առանց խմբագրման ներկայացնում ենք գրառումը:
«Շատ եմ մտածել՝ գրե՞մ էս ամենը, թե՞ ոչ ու վերջը որոշեցի գրել: Իմ հայրը կես դար ապրած սպիտակցի տղայա, ով արդեն 30 տարի ա երգում է ու շատերի կնունքները, հարսանիքներն ծնունդներ է ծաղկեցրել: Իմ հերը, ոչ մեկինը չի, ոչ մի քաղաքական թիմին չի պատկանում, ոչ մի առաջնորդի երբեք չի, կներեք` սապոնվել, ու նմանատիպ այլ բաներ: Իմ հերը երգիչ ա, սովորական հայ արտիստ:
Ինչի՞ եմ ասում սովորական, որովհետև իմ հերը երբեք չի ցանկացել ինչ-որ մեկին, ինչ որ բան ցուցադրել, գլուխ գովալ: Նույնիսկ իր «աստղայինը» չտարավ, երբ իր շատ երգեր միջազգային ճանաչում ստացան: Ինքն իր կյանքը ապրում ա էնպես, որ ես միայն հպարտ եմ իրենով:
Ի դեպ, առիթից օգտվեմ ու ասեմ հետևյալը` իմ հերը, եթե հայրենասեր տղա չլիներ, հավատացեք հանուն փողի կընդուներ թուրքերի առաջարկն ու կգնար մի քանի անգամ մենահամերգ կտար Թուրքիայում: Ինքն իր Հայաստանն ու Արցախ աշխարհը շատ է սիրում: