Մեծն ռեֆորմատոր Սաակաշվիլուն Ժվանիայի սպանությունը ներվո՞ւմ է։ Թե՞ Ժվանիան, բանտային բռնություններն ու ցույցերը մահակներով ցրելն օյին չի ։) Տղերք ու աղջկերք, թե հարցը ռեֆորմներն են, Ստալինի ու Բերիայի նկարները մեծացրեք, գլխներիդ վերևը խփեք։ Որպես ռեֆորմատոր՝ Սաակաշվիլին իրենց դեմ ոչ մի բան է։ Ու հանկարծ չասեք՝ դատարանի որոշում չկա, որովհետև Ստալինենց մասով էլ չկա։ Քանակն էլ մեյդան չգցեք, որովհետև կստացվի, որ մինչև X քանակի մարդ սպանելը նորմալ է, դրանից հետո՝ վատ բան ։) Ճիշտ են ասում էլի. սպանի մեկին, կասեն՝ մարդասպան, սպանի հազարների, կասեն՝ նվաճող։ Ավելի լավ է ուղիղ խոստովանեք, որ Սաակաշվիլուն մեծարելը ձեր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում ։)
P.S. Գիրքն անպայման կարդալու եմ, բայց չեմ հուզվելու, որովհետև Սերգո Բերիայի «Мой отец - Лаврентий Берия» գիրքն էլ առանց հուզվելու եմ կարդացել։ Ինձ համալսարանում սովորեցրել են մեմուարներին վերաբերվել մեծ կասկածամտությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել