Սաակաշվիլիին Վրաստանում բերեցին իշխանության, որպեսզի հակառուսական ալիքին տեր կանգնի, բայց արդյունքում նրանք կորցրեցին Աբխազիան ու Հարավային Օսիան:
Նիկոլին բերին իշխանության, որպեսզի հակառուսական ալիքին տեր կանգնի, բայց արդյունքում մենք կորցրեցինք Արցախն ածբողջությամբ ու ՀՀ սուվերեն տարածքի որոշակի հատվածներ և այս ամենը դեռ չի ավարտվել: Առջևում էս իշխանություններով կլինեն նոր տարածքային ու մարդկային կորուստներ:
Զելենսկուն բերեցին իշխանության, որպեսզի Ուկրաինայի տարածքից նեղը գցեն ռուսներին, արդյունքում կորցրեցին Ղրիմը, Ավդեևկան ու էլի զգալի տարածքներ: Մարդկային կյանքերի մասին էլ չեմ խոսում:
Ուկրաինայում տեղի է ունենում ճիշտ նույն բանն, ինչ Հայաստանում` պատերազմի օրերին: Երկրի ոչ բարով ղեկավարի ուղերձներից սկսված, մինչև` քաղաքացիներին զենք վերցնելու կոչեր, տարածքների կորստից սկսված, մինչև` խայտառակություն, սեփական քաղացիներին սուտն ու կեղծիքը մատուցելուց, մինչև` պառակտում ու քաոսի ստեղծում:
Մարդիկ ու քաղաքներն են տարբեր, բայց տերերն ու գործիքակազմն է նույնը, իսկ ինչ վերաբերվում է ուկրաինացիներին, ապա հուսով եմ կհասկանան, որ իրենց երկիրը, ինչպես մերը, գտնվում է խեղկատակ պոպուլիստի ձեռքում: Հուսով եմ շուտ կգիտակցեն, որ էդ խեղկատակ վիժվածքը սպանում է իրենց երկիրը, ինչպես դա անում է մեր երկիրը զավթած ոչնչությունը:
Սա է ամբողջ իրականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0VuU92pie5EyrWyuypEa38ZXxBpwiyPxHvQovjDr4xGmcEQj1osKuTYvpiU6hQzT6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել