Հայ պալատական մտավորականությունը ցնծության մեջ է․վերջապես եկան նախագահական ընտրություններն ու վերջիններս 5 տարի շարունակ սրտներում անթեղված իշխանահաճ զգացմունքները կրկին ջրի երես կհանեն։Եվ քանի որ արդեն քարոզարշավ չի լինի/քանի որ ժողովուրդը սահմանադրորեն մեկուսացված է ընտրական գործընթացներից, ու նախագահին ընտրելու է Ազգային ժողովը//, ուստի քարոզարշավը կփոխարինիվի քծնարշավով։Շուտով հեռուստաեթերում, որպես Արմեն Սարգսյանի ,,անմրցունակ,,/ինչպես ընդգծեց ՀՀԿ-ական մի պատգամավոր/ կերպարի վկաներ՝կհայտնվեն ոչ միայն համակուրսեցիները, այլեւ՝համակուրսեցիների համադասարանցիները եւ համադասարանցիների համակուրսեցիները։Հերթի է կանգնել նաեւ քաղաքական գործիչների ողջ աստղաբույլը։՝բացառությամբ իրենց ընդդիմադիր համարողների։
Օգտվելով ընձեռված հնարավորությունից, ասենք, որ Սարգսյանի հիմնական առավելությունը՝նեկայիս քաղաքական գործիչների համեմատությամբ, երեւի թե մաքուր գրական ու ժարգոնազերծ հայերենով խոսելն է․ու մեկ էլ այն՝որպես քաղաքական ձախ դաշտի մխիթարանք, այն, որ վերջինս Եվրամիության կազմից դուրս եկած պետության ներկայացուցիչ է։Հուսով եմ, սույն դիտարկումը որպես քծնանք չի համարվի։Իսկ որպես թերություն՝այն, որ վերջինս, փաստորեն, վերջին 10 տարում Հայաստանում չի ապրել։Մի՞թե դա սահմանադրության խախտում չի համարվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել