Ford Smart Benches անունը կրող ծրագիրը կատարվել է Ford-ի և Strawberry Energy-ի համատեղ ջանքերի շնորհիվ: Կազմակերպությունները մտադիր են նախնական փուլում մոտ 20 նման նորարարություն տեղադրել լոնդոնյան պարագծով: Այդ մասին տեղեկացնում է grifonsoft.ru-ն:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ սմարթ-նստարանները յուրահատուկ գործառույթի են տիրապետում, որը կայանում է արևային էներգիայի հաշվին տարբեր էլեկտրական սարքերը լիցքավորելու կարողության մեջ: Նման ծրագրի հաջողակ իրագործման դեպքում քաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան ապահովել իրենց սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքավորումների մշտական աշխատանքը, ինչպես նաև օգտվել անվճար ինտերնետ կապից:
Նստարանները մի շարք լրացուցիչ գործառույթներ ևս կունենան, այդ թվում՝ աղմուկի և խոնավության աստիճանը չափելու, ինչպես նաև ջերմաստիճանը և օդի խտության մակարդակը որոշելու հնարավորություն: