Թուրքական բանակի հարձակումը նշանավորեց և քաղաքական, և ռազմական նոր իրավիճակ ամբողջ տարածաշրջանում։ Հետաքրքիրն այն է, որ այս հարձակումը ձեռնտու է բոլոր կողմերին՝ թուրքական կառավարությանը, քրդական ջոկատներին, Սիրիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իսրայելին․․․ Բոլոր կողմերը նախապես <<տեղյակ>> են եղել, և ձգտելու են առավելագույնը քամել այս պատերազմի ստեղծած հնարավորություններից․․․ Իսկ եվրոպան խաղից դուրս վիճակում է, և դրա պատճառն այն է, որ վաղուց եվրոպան թելադրվողի դերում է․․․ Եվրոպական մի քանի երկրներ գիտակցել են դա, և փորձում են դուրս գալ թելադրվողի կարգավիճակից, ինչպես օրինակ Չեխիան, որին եվրոպան այս էլ երկրորդ անգամ փորձեց պարտադրել պրեզիդենտի իր թեկնածուին, սակայն անհաջող․․․ Չեխիայի օրինակը ճչում է, թե ինչ կարևոր են արդար ընտրություն-ները․․․ եվրոպայում շատ լավ գիտեն, թե ինչ ընտրություններ են տեղի ունենում մեր երկրում, եթե նրանք իսկապես մի լավ բան էին ցանկանում մեր երկրի համար, նախ և առաջ կնպաստեին օրինական ընտրություններին, բայց նրանք ամեն ինչ անելու են, որ իրենց կողմից թելադրվող երկրներում միշտ խախտումներ լինեն, որ օգտվեն թելադրվողի թուլությունից․․․ Իսկ մեր կառավարությունը բոլորովին անտեղյակ է, թե ինչ է կատարվում իր շուրջը, և դեպի ուր է տանում պատմության անիվը այս անգամ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: