Ամենաքննարկված ու սկանդալային նախագծերից մեկը՝ «Քավարան» քրեական դրաման, նորից վերադառնում է «Արմենիա»-ի եթեր: Հիշում եմ, այն ժամանակ, երբ սերիալը ցուցադրվում էր «Արմենիա Պրեմիում» ալիքով, այն Հայաստանում ամենափնտրված նախագիծն էր Google-ում։
Սերիալի հեղինակները լավ են մտածել, որ որոշել են այն նորից ցուցադրել: Համոզված եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր նույնիսկ երկրոդ անգամ նույն հետաքրքրվածությամբ ու ոգևորությամբ կնայեն ֆիլմը, էլ չխոսեմ նրանց մասին, ովքեր դեռ չեն նայել: Մի քանի բառով պատմեմ. ձեր կարծիքով ի՞նչ կլինի, եթե Դադիձորում անմոռանալի Նոր տարի անցկացնելու առաջարկ ստանաք: Իհարկե, արտասովոր և գրավիչ առաջարկը կգրավի, բայց երբեք չեք գուշակի՝ ինչ սարսափելի մղձավանջում կհայտնվեք, երբ պարզվի, որ Դադիձորը պարզապես հորինված վայր է, որտեղ 10-ից ավելի հանգստացողներ կենաց-մահու կռիվ են տալիս, պայքարում ողջ մնալու համար… Քանի որ «Քավարանը» քրեական դրամա է, բնականաբար, կան սպանության ու բռնության տեսարաններ, կան հայկական հեռուստաեթերի ամենագեղեցիկ ու սեքսուալ «ծտեր», կա բավականին տպավորիչ դերասանական խաղ ու անկանխատեսելի զարգացումներով հագեցած սյուժե:
Մի խոսքով՝ հեռուստաշուկայում այս ֆորմատի նախագիծ դեռ չեմ տեսել ու վստահ եմ, որ այն ձեզ գուր կգա, որովհետև թե՛ սցենարը, թե՛ դերասանական կազմը և թե՛ տեսարաններն ինտրիգային են: Հատկապես անսպասելի հանգուցալուծում է սպասվում վերջին սերիայում, որտեղ պարզվում է, թե ինչն էր միավորում այն մարդկաց, ովքեր հրավիրվել էին Դադիձոր՝ անցկացնելու hand made Ամանոր։ Հանկարծ չսպասեք, որ պատմելու եմ նաև վերջը ու խորհուրդ եմ տալիս նաև նրանց, ովքեր դիտել են, հանկարծ ոչ մի խոսք չասեն, որովհետև դա իսկական հարամություն կլինի սերիալը դեռ չդիտածների նկատմամբ: Ասեմ ավելին՝ նման բան անողն առնվազն ռեզինից խոզ է ու աշխարհի ամենատափուկ մարդը:
Նյութի աղբյուր՝ http://lezvani.blogspot.am/2018/01/blog-post_26.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել