Blognews.am - ը իր հարցազրույցների շրջանակում այս անգամ հյուրընկալել է դերասանուհի, հաղորդավարուհի Նարի Վարդանյանին, ով նկարահանվում է «Սիրո Հասակ» նոր սիթքոմում, որը ցուցադրվում է Armenia TV - ով
Սիրո Հասակ սիթքոմը սիրո պատմության մասին է, սիրո հասակի բախման մասին է, շատ գեղեցիկ ու հետաքրքիր լուծումներով, Իմ դերը այդտեղ կարելի է ասել առանցքային է: Սիթքոմում անձանց միջև տեղի է ունենում տարիքային բախում և դրա հիման վրա զարգանում գեղեցիկ պատմություն: Սիթքոմում գլխավոր դերերերից մեկը՝ Աննայի կերպարը իմն է, Աննան ամեն կերպ պայքարում է որպեսզի իր ընտրած տղամարդը իրենը լինի, իհարկե իրական կյանքում ընդհանրապես այդպիսին չեմ և կարելի է ասել դերը ինձ դրանով էլ հետաքրքրել է, որ ամբողջովին իմ իրական կերպարի հակապատկերն է:
Առաջարկը ստացել եմ Արմեն Պետրոսյանի (Մենչ-ի) կողմից, ինչի համար շնորհակալություն եմ ցանկանում հայտնել, համաձայնելու շուրջ մեկ վայրկյան անգամ չեմ մտածել, քանզի վստահ էի, որ պրոեկտը և դերը ստացված են լինելու:
Իմ մեծագույն խնդիրն է վաղ արթնանալը, դերասանները և տվյալ ոլորտի մարդիկ գիտեն, որ եթե օրինակ նկարահանումը սկսվում է 9:00-ին ապա դու պետք է լինես տեղում 6:00-ին, բայց քանի որ մեծ բավականություն եմ ստանում աշխատանքիցս և նկարահանման տաղավար մտնելուն պես ասես նորից ծնվեմ, աշխատանքիս նայում եմ որպես սիրո աղբյուր այլ ոչ թե գումար վաստակելու աղբյուր:
(BLITZ)
1. Երբ ես սիրում եմ մոռաանում եմ խելքս մեկ մեկ օգտագործել
2. Նարիի սիրտը հիմա հանգիստ է
3. Ամենակարևոր էմոցիան ինձ համար սերն է
4. Պոզիտիվ տրամադրության գաղտնիքը թաքնված է հենց իմ մտքերի մեջ (չմոռանանք, որ միտքը մեծ ուժ ունի և շատ բաներ պլյուս տրամադրություն կախված է հենց մեր մտքում կատարվելիքից)
5. Վերջերս հասկացել եմ, որ կյանքում ամենաշատը պետք է սիրես քեզ ու քո ժամանակը
6. Եթե կյանքս ֆիլմ լիներ կանվանեի «Ուժեղ կինը»
7. Կողքիս տղամարդը պետք է լինի ՝ Տղամարդ
Նյութը՝ Լիա Մարուխյանի