Facebook և Instagram սոցիալական ցանցերի օգտատերերը հայտնել են ծառայությունների աշխատանքում խափանման մասին։ Այդ մասին նշվում է Down Detector պորտալում, որը զբաղվում է մեծ տարածում ունեցող կայքերի աշխատունակության մոնիթորինգով:  

Facebook-ի հետ կապված բողոքների մեծ մասն առնչվում է գրանցման գործառույթին, գրառումների, մեկնաբանությունների և լուսանկարների հրապարակմանը: Instagram-ի օգտատերերն իրենց հերթին բողոքել են լրահոսի բեռնման, գրանցման և կայքի ընդհանուր աշխատանքից:

Հիշեցնենք, որ Facebook-ը գնել էր Instagram-ը 2012 թվականին:

Բացի այդ՝ Down Detector-ը նշում է Netflix, Google Classroom և Tinder ծառայությունների աշխատունակության անկման մասին:

Այս տարվա հունվարի 12-ին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր սոցցանցում լրահոսի գործառույթի հետ կապված մի շարք առաջնահերթությունների սպասվող փոփոխությունների մասին: Ըստ նրա՝ կայքի լրահոսը կորցրել է այն իմաստը, որի համար ստեղծված է եղել ի սկզբանե: Այդ իսկ պատճառով Facebook-ի ղեկավարությունը նպատակ ունի իջեցնել գովազդներ և լուրեր պարունակող հրապարակումների առաջնահերթությունն ու ավելի շատ տեղ հատկացնել ընտանիքի և ընկերների հետ կապված հրապարակումներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել