Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվական կենտրոնում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը խոսել է դիրքապահների համար առավել անվտանգ ծառայության պայմանների, զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացման, զինվորական կարգապահության և բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրման և այլ կարևոր հարցերի մասին...
Նույն գիշերը, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի միջոցով թշնամին փորձել է հակառակն ապացուցել, սակայն թշնամու առաջխաղացումը կասեցվել է նորագույն տեխնոլոգիաների և մեր զինծառայողների զգոնության շնորհիվ։
Ռազմաճակատի անհաջողությունից հետո թշնամին որոշել է «գրոհի անցնել» տեղեկատվության միջոցով։ Առավոտից տարբեր կայքէջերի միջոցով ապատեղեկատվություններ են տարածվում՝
- թե իբր Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում արցախաբնակ և հայաստանաբնակ զինծառայողների միջև մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա մեկ զոհ,
- թե իբր հրետանային մարտկոցներից մեկում զինծառայողներից մեկը կրակել է ծառայակցի վրա,
- թե իբր սպան ծեծի է ենթարկել զինծառայողներից մեկին և այլն։
Հ.Գ. Չմոռանաք, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Ալիևի ռազմական հարցերով ու իրավապահ մարմինների հետ աշխատանքի գծով օգնական Ֆուադ Ալեսկերովը շտապ գործուղվել էին առաջնագիծ։
Թե ինչ գին է վճարում ադրբեջանական բանակը Հասանովի ամեն մի գործուղման համար, մենք համոզվել ենք 2017-ի փետրվարին։