Եթե դուք կարծում եք, որ ձմեռն արդեն եկել է ձեր քաղաք, ապա դեռ չեք տեսել Օյմյակոնի` աշխարհի ամենացուրտ վայրի լուսանկարները։ 1933 թ.-ին այստեղ արձանագրվել էր -67 °C, իսկ հունվարի միջին ջերմաստիճանը -50°C էր։ Այս գյուղը համարվում է աշխարհի ամենացուրտ մշտական բնակեցված վայրը։ Նորզելանդացի լուսանկարիչ Ամոս Չեպլը որոշեց դուրս գալ Յակուտսկից (աշխարհի ամենացուրտ խոշոր քաղաքը) և մի քանի օր անցկացնել Օյմյակոնում.

«Իմ հագին բարակ տաբատ էր, երբ ես դուրս եկա փողոց -47°C-ի պայմաններում։ Ես հիշում եմ այդ զգացողությունը, թե ինչպես էր ցուրտը տիրում իմ ոտքերին։ Հաջորդ անակնկալն էլ այն էր, որ իմ թուքը սառչում էր շրթունքներիս և ծակում այն»,- հետո պատմում էր նա։
 
Լուսանկարիչը նշում է, որ դժվարը ցուրտը չէր, այլ այն, որ լուսանկարչական ապարատի օբյեկտիվը վայրկյանական սառչում էր և հնարավոր չէր լինում լուսանկարել։
Image result for Оймякон -62 градуса

Յակուտսկի կենտրոնական շուկան լի է ձկներով և մսով, իսկ գյուղատնտեսական կուլտուրաներ այստեղ ուղղակի չեն աճում։

Related imageImage result for Оймякон -62 градусаImage result for Оймякон -62 градуса
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել