Ներկայացնում ենք բիսկվիթի բաղադրատոմս, որը կարելի է երկու եղանակով պատրաստել՝ ջեռոցում կամ մուլտիվառարանում: Ինչպես պատրաստել ջեռոցում՝ տեսեք ստորև: Իսկ մուլտիվառարանի դեպքում դրեք «Թխել» ռեժիմը և ժամանակ (50 րոպե): Ձայնային ազդանշանից հետո բիսկվիթը հանեք, շրջեք և թխեք ևս 50 րոպե:

Բաղադրիչները՝

  • Ձու՝ 4 հատ
  • Շաքարավազ՝ 1,5 բաժակ
  • Վանիլային շաքարավազ՝ 10 գ
  • Լիմոնադ՝ 1 բաժակ
  • Արևածաղկի ձեթ՝ 1 բաժակ
  • Ցորենի ալյուր՝ 3 բաժակ

Պատրաստումը՝
1. Ալյուրը մաղեք փխրեցուցիչի հետ:

2. Առանձին ամանի մեջ հարեք ձվերը սովորական և վանիլային շաքարավազի հետ: Շարունակելով հարել՝ լցրեք արևածաղկի ձեթը, հետո՝ լիմոնադը: Մաս-մաս ավելացրեք ալյուրը:

3. Խմորը լցրեք կարագով պատված թխելու ձևամանի մեջ: Դրեք ջեռոցը 40 րոպեով 180 աստիճանով: Պատրաստի լինելը ստուգեք փայտիկով: Թխվելուց հետո բիսկվիթը 20 րոպե թողեք անջատված ջեռոցում: Հետո ձևամանը հանեք և անմիջապես միջից հանեք բիսկվիթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել