Լիմոնադով հրաշք բիսկվիթ․ արտակարգ բարձրանում է, համեղ է և փափուկ


14:47 , 24 հունվար, 2018

Ներկայացնում ենք բիսկվիթի բաղադրատոմս, որը կարելի է երկու եղանակով պատրաստել՝ ջեռոցում կամ մուլտիվառարանում: Ինչպես պատրաստել ջեռոցում՝ տեսեք ստորև: Իսկ մուլտիվառարանի դեպքում դրեք «Թխել» ռեժիմը և ժամանակ (50 րոպե): Ձայնային ազդանշանից հետո բիսկվիթը հանեք, շրջեք և թխեք ևս 50 րոպե:

Բաղադրիչները՝

Պատրաստումը՝
1. Ալյուրը մաղեք փխրեցուցիչի հետ:

2. Առանձին ամանի մեջ հարեք ձվերը սովորական և վանիլային շաքարավազի հետ: Շարունակելով հարել՝ լցրեք արևածաղկի ձեթը, հետո՝ լիմոնադը: Մաս-մաս ավելացրեք ալյուրը:

3. Խմորը լցրեք կարագով պատված թխելու ձևամանի մեջ: Դրեք ջեռոցը 40 րոպեով 180 աստիճանով: Պատրաստի լինելը ստուգեք փայտիկով: Թխվելուց հետո բիսկվիթը 20 րոպե թողեք անջատված ջեռոցում: Հետո ձևամանը հանեք և անմիջապես միջից հանեք բիսկվիթը: