Ամեն ընտրությունից հետո մի բանի ենք ականատես լինում, որ դիտորդները կամ հենց ինքը իշխանությունը ասում են, որ այս անգամ ընտրությունները մեկ քայլ առաջ էին և ավելի ժողովրդավար: Մինչդեռ վստահությունը ընտրությունների նկատմամբ մնում է նույն զրոյական մակարդակի: Եվ այս պարագայում ստացվում է, որ հենց այդ նույն «մեկ քայլ առաջ» ասողները փաստում են, որ նախորդը եղել է մեկ քայլ հետ, իսկ դրանից առաջ ևս մեկ քայլ հետ ու սենց շարունակ: Իսկ հիմա ուշադրություն. հարց: Ինչո՞ւ այդ դեպքում չեն պատժվում այդ նախորդ, նույնիսկ այսօրվա վստահություն չներշնչող ընտրություններից էլ քայլեր հետ անցկացված ընտրությունների կազմակերպիչները, այդ գործընթացը արդարացրած դատավորները: Եվ ո՞նց է ստացվում, որ նույն իշխանությունը անցկացրեց վատ ընտրություն, հետո լավ, բայց ոչ այնքան ինչպես հաջորդը: Համաձայնվեք, ծիծաղելի էվոլյուցիա է իշխանության մոտ ստացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել