Երեկ ռուսները հերքել են այն տեղեկությունը, համաձայն որի՝ ռուսական փոքր զորամիավորումը դուրս է եկել Աֆրինից, չնայած էս պահին կան տեղեկություններ, որ դուրս են գալիս։
Թուրքական զինուժը տեղակայված է քրդաբնակ այդ հատվածի չորս կողմում, դեռևս չի մտել, շարունակում է ռմբակոծումը։ Երեկ մի քանի սահմանային բախումներ են եղել, ըստ տարածված տեղեկությունների՝ թուրքերն արդեն ունեն կորուստներ, խոսվում է այն մասին, որ ներխուժումը լինելու է այս գիշեր։
Աֆրինի արևելյան սահմանին ալ-Ազազ բնակավայրի մոտ կուտակվել են Սիրիայի ազատ բանակի ուժեր․ սպասում են Անկարայի հրահանգին մտնելու Աֆրին։ Եթե թուրքերը որոշեն մտնել, հիմնական գործը սիրիական ընդդիմությունն է անելու, հավանաբար թուրքական հրետանու և օդուժի աջակցությամբ։
Աֆրինին մոտ գտնվող Իդլիբ նահանգում Սիրիայի բանակ-ընդդիմադիրներ (այդ թվում՝ ԻՊ) բոլոր բախումները դադարեցված են, սակայն դրան հակառակ ԻՊ-ը գրոհի է անցել Դեր Զորում քրդական ուժերի դեմ (սա էլա հետաքրքիր)։
Էս իրավիճակը ձեռնտու է սիրիական ներկայիս իշխանություններին՝ բացի այն հայտարարությունից, որ սիրիական ՀՕՊ-ը պատրաստ է խոցել թուրքական ինքնաթիռներ, Դամասկոսից լուրջ արձագանքներ չկան։
Քրդերը վճռական են տրամադրված և Աֆրին մտած ցանկացած զինուժի դեմ պայքարելու են։ Այստեղ կան լեռներ, որտեղ քուրդ զինյալները շատ լավ են իրենց զգում ու սովոր են երկարատև կռիվների։