Նկարում պատկերված կինը Լաուրա Կովեշին է: Կարող եք Լաուր, նույնիսկ որոշների սիրելի ձևով Լավուր ասել, բայց դա ոչինչ չի փոխում: Լաուրա Կովեշին Ռումինիայի Ազգային հակակոռուպցիոն տնօրինության (ԱՀՏ) ղեկավարն է: Նրա ղեկավարման ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել 6000-ից ավելի չինովնիկների դեմ: 90 տոկոս դեպքերում եղքն ապացուցվել է: Մեղադրյալների թվում են եղել նախկին վարչապետ, նախարարներ, դատավորներ, դատախազներ և այլք: Միայն մեկ տարվա՝ 2015-ի նրա գործունեության արդյունքում, երկրի պետական բյուջե է վերադարձվել 200.000.000 եվրո: Ամեն տարի այդ թիվն աճում է: Նա իրականում ռումինացի չինովնիկների սարսափն է: Ունի հիփոթեքով վերցրած երկու սենյականոց բնակարան: Անցյալ տարվա դեկտեմբերին դեռ հիփոթեքը չէր փակել: Հիմա չգիտեմ: Իսկ Դուք ուրախանում եք, երբ 600 դոլար կաշառք ստանալու համար դատավոր են ձերբակալում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել