Երիտասարդ մայրերը գնալով ավելի հաճախ են հրաժարվում երեխային կրծքով կերակրել: Արդյո՞ք սա ճիշտ է, և ի՞նչ հետևանքներ ունի երեխայի համար։

Առավելությունները երեխայի համար

Կրծքի կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր սննդային տարրերը և բիոակտիվ նյութերը, ինչի շնորհիվ՝ կրծքով կերակրելու դեպքում երեխաները զգալիորեն պակաս ենթակա են՝

  • Ճարպակալման
  • 1-ին տիպի շաքարային դիաբետի
  • Կրոնի հիվանդության
  • Բրոնխիալ ասթմայի
  • Ցելիակիայի
  • Սրտանոթային հիվանդությունների
  • Սուր շնչառական վիրուսային վարակի
  • Աղիքային վարակների
  • Մանկական հանկարծամահության համաշխատանիշի
  • Մոր կաթով սնվող երեխաներն ավելի լավ են տանում պատվաստումները:

Կաթի բաղադրությունը փոխվում է օրվա ժամից և երեխայի տարիքից կախված՝ հարմարվելով նրա կարիքներին և ապահովելով նրան այդ ժամանակ անհրաժեշտ սննդանյութերով:

Առավելությունները մոր համար


Երբ երեխան ծծում է մոր կուրծքը՝

  • Ուժեղանում են կնոջ արգանդի կրճատումները, ինչը խոչընդոտում է հետծննդաբերական արնահոսություններին
  • Դա մոր կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում է
  • Խոչընդոտում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացմանը և նվազեցնում է ինսուլինի պահանջմունքը, եթե դիաբետ արդեն կա
  • Կրծքի կաթը միշտ հարմար ջերմաստիճանի է և անհրաժեշտ խտության:

Կրծքվ կերակրումը նաև հուսալի հակաբեղմնավորիչ մեթոդ է երեխայի կյանքի առաջին 6 ամիսներին, երբ դաշտանային ցիկլը դեռ չի վերականգնվել, բացառապես կրծքով կերակրելու դեպքում և եթե կերակրելու ընդմիջումները չեն գերազանցում 2 ժամը:

Կրծքով կերակրելու ժամանակ յուրատեսակ շփում է հաստատվում մոր և երեխայի միջև, ինչը նպաստում է նրանց զգացմունքային կապին:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երեխաներին պետք է կրծքով կերակրել կյանքի առաջին ժամից: Բացառապես կրծքով կերակրում պետք է լինի առաջին 6 ամիսներին (բացառելով նաև ջուրը կամ այլ հեղուկները), իսկ հետո կից սննդի զուգակցությամբ պետք է տևի 1 տարի, ավելի լավ է՝ 2: Կրծքով կերակրումը պետք է լինի երեխայի պահանջով, առանց մոր կողմից ժամանակային սահմանափակումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել