Իրանական աղբյուրներում հրապարակված այս տեղեկատվությանը զուգահեռ ադրբեջանական աղբյուրներն էլ տեղեկացնում են, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունվարի 16-17-ը Փարիզ կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունենալու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ, և ըստ ամենայնի՝ Ադրբեջանի նոր պատմություն գրելու մասին Ալիևի կարգադրության շրջանակներում մի հանձնարարություն էլ Մամեդյարովը ստացած կլինի:
Հ. Գ. Ըստ Ադրբեջանի՝ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները ձևավորվել են «ադրբեջանական պատմական տարածքներում» և տեղի բոլորը ժողովուրդներն ուտում են «ադրբեջանական ուտելիքներ» և պարում՝ «ադրբեջանական պարեր». հետաքրքիր է, այսքանից հետո ի՞նչն է Իլհամ Ալիևին դրդել կրկին վերաշարադրել Ադրբեջանի պատմությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել