Պաշտպանության նախարարը ՖԲ միջոցով կոչ է արել մասնակցել դրամահավաքի մեր վիրավոր զինվորին բուժելու համար։ Նպատակն այնքան վեհ է, որ չարժի որևէ այլ դատողություն անել, թե ով և ինչա հափշտակել պետությունից, այլ իրոք, հնարավորության դեպքում կամ օգնել է պետք կամ էլ չարձագանքել։ Բայց օգտատերերից մեկը նախարարի այդ կոչն անվանել է բոշություն։ Նախարարն էլ չի հեռացրել քոմենթը, այլ արձագանքել է, որ բոշան այդ օգտատերն է։ Ու սա դարձավ հայոց ՖԲ գլխավոր թեման։ Չեմ ուզում իմ գնահատականը տալ, ի վերջո կարևորը զինվորի առողջությունն է, և եթե նախարարի ստատուսը դրան կնպաստի, ուրեմն՝ լավ է արել։ Մտքովս ուրիշ բան անցավ, թե ինչպես կարձագանքեր Վազգեն Սարգսյանը, եթե մեկն իրեն բոշության մեջ հրապարակայնորեն մեղադրեր։ Հիմա ինքն էր ստատուս գրելու, որ իրեն բուժման համար օգնեն։ Եթե ձեր հետ նորմալ են շփվում, նույնիսկ ձեր չսիրած իշխանության չսիրած նախարարը, բարեկրթության պակասը ձեր ասածին որևէ լրջություն չի հաղորդի և որևէ աջակցություն չի ավելացնի։ Անդաստիարակությունը չի բուժվում մեծ տարիքում, ուստի ձեր հոգու բոշությունը ձեզ պահեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: