Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն, իսկ առավել հավանական է` այդ հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրության նախանշան: Հայաստանն այսօր հասցվել է այնպիսի վիճակի, որ իրավահաջորդները, որոնք նախկինում ապրիլյան այս օրերին փորձում էին կամ լուռ մնալ, կամ լղոզված ուղերձներով մշուշել լրատվական դաշտն, այլևս անթաքույց պայմաններ և պահանջներ են թելադրում:
Մի պահ պատկերացրե՛ք աշխարհի արձագանքը, եթե Հոլոքոստի տարելիցին Գերմանիայի որևէ ղեկավար փորձեր քարոզներ կարդալ, առավել ևս` պահանջներ թելադրել Իսրայելին: Այսօր ուղերձներն ու հեռագրերն առոչինչ են, եթե չկա հնչող անբարտավան հայտարարություններին համաչափ արձագանք: Այդ արձագանքը Հայաստանի անվտանգությանն աջակցելու պատրաստակամության խոստումների նվազգույն փորձաշեմն է:
Անկախ նրանից, թե անվտանգության ապահովման ինչ ճարտարապետություն կորդեգրի Հայաստանն այսօր կամ ապագայում, մինչև Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ընդունումը, դատապարտումն ու մեղքի ճանաչումը, այդ հանցագործության րեցիդիվի կանխարգելումը պետք է մնա Հայաստանի ռազմավարական դոկտրինի առանցքում, քանի որ ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ` անվտանգային դաշտի իրական սպառնալիք է:
Թե բա խաղաղության խաչմերուկ…
Գարուն ա, ձյուն ա արել…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Vigen.A.Sargsyan/posts/pfbid02on1o92QBKhG3sBWzASJQYswjedG6NjPoqywF6r2oiBzXJPXkgFaRYGJAjLHdjpQwl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել