Շատերն իրենց զույգից հավատարմություն են սպասում: Այնուամենայնիվ, դավաճանությունները շատ հաճախ են հանդիպում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամուսնական զույգերի 41%-ը խոստովանել է, որ հաճախ է դավաճանում:

Չանհանգստանալու համար ուշադիր եղեք, որպեսզի տղամարդն ունենա այս մի քանի հատկանիշը․

1. Նա կատարում է իր խոստումը

Ձեր ընտրյալը միշտ պահում է խոստումը: Դուք գիտեք, որ եթե նա մի բան է խոստանում, ուրեմն՝ կանի ամեն ինչ այն կատարելու համար:

Картинки по запросу couple in black dress

2. Նրան դուր են գալիս ձեր ընկերները

Նրան դուր է գալիս ձեր ընկերների հետ ժամանակ անցկացնելը, սակայն միևնույն ժամանակ նա հեռավորություն կարողանում է պահել:

3. Նա ազնիվ է ձեզ հետ

Ձեր միջև ոչ մի գաղտնիք չկա և չի էլ կարող լինել, որովհետև դուք երկուսդ էլ ազնիվ եք միմյանց հետ:

Картинки по запросу машина и пара

4. Նա սահմաններ է դնում

Նա գիտի, թե ինչը կարող է հանգեցնել դավաճանության, այդ իսկ պատճառով էլ խուսափում է այն ամենից, ինչը կխանգարի ձեր ամուսնությանը:

5. Իր նախկինների հետ չի շփվում

Չի արդարացնում իր նամակագրությունը նախկին ընկերուհիների հետ, այլ անում է ամեն ինչ նրանցից խուսափելու համար:

Картинки по запросу color run couple

6. Հասկանում է, որ պետք է ձեզ համար լավ ընկեր լինի

Լավագույն ընկերներ լինելը երկարատև հարաբերությունների կարևոր նախապայմաններից է:

7. Սահմանափակումներ է դնում իր և կին կոլեգաների միջև

Ձեր ամուսնությունը գաղտնիք չէ, և նա չի անում այնպիսի բաներ, որոնք կխանգարեն ձեր հարաբերություններին:

8. Գիտի, որ դուք իրեն գնահատում եք

Իրար խաբելու պատճառը հարաբերություններում ինչ-որ բանի պակասն է: Հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ տղամարդկանց 41%-ը ստում է կանանց՝ պատճառաբանելով, որ իրենց և իրենց կանանց միջև էմոցոնիալ կապ չեն զգում:

9. Ինքնասիրահարված չէ

Այն տղամարդիկ, ովքեր իրենց բոլորից շատ են սիրում, երբեք չեն կարող հավատարիմ լինել:

Картинки по запросу Межличностные отношения

10. Սեռական, էմոցիոնալ կապ է փնտրում ձեզ հետ

Նա գնահատում է էմոցիոնալ և սեռական կապը ձեր միջև՝ համեմատելով մի շարք զույգերի հետ, որոնք բավարարված են իրենց զուգընկերոջից և ավելի քիչ են դավաճանել միմյանց:

11. Նրան ձեզանից հաճոյախոսություններ հարկավոր չեն, որպեսզի իրեն լավ զգա

Նրան պետք չեն հաճոյախոսություններ, որպեսզի զգա, որ դուք անհանգստանում եք իր համար: Բայց սա չի նշանակում, որ ձեզանից բացարձակ ոչինչ չի ակնկալում:

12. Նա միայնակ չի կառավարում իր ֆինանսները

Նա ձեզանից չի թաքցնում իր աշխատավարձի չափը: Նա ցանկանում է, որ միասին աշխատեք և ունենաք սեփական բյուջե:Картинки по запросу парень и девушка в гамаке

13. Նա ոչ մեկի հետ սիրախաղ չի սկսում

Դուք առանձնահատուկ կին եք նրա համար, այդ իսկ պատճառով դուք այն միակն եք, ում հետ սիրախաղ է սկսում: Եվ նրան ոչ ոք պետք չէ:

14. Նա խոստովանում է իր զգացմունքները

Նա գիտի իր թերությունները և չի վախենում ձեզ դրանք ցույց տալուց:

15. Նա օգտագործում է «մենք»՝ «ես»-ի փոխարեն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել