Շատերն իրենց զույգից հավատարմություն են սպասում: Այնուամենայնիվ, դավաճանությունները շատ հաճախ են հանդիպում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամուսնական զույգերի 41%-ը խոստովանել է, որ հաճախ է դավաճանում:
Չանհանգստանալու համար ուշադիր եղեք, որպեսզի տղամարդն ունենա այս մի քանի հատկանիշը․
Ձեր ընտրյալը միշտ պահում է խոստումը: Դուք գիտեք, որ եթե նա մի բան է խոստանում, ուրեմն՝ կանի ամեն ինչ այն կատարելու համար:
Նրան դուր է գալիս ձեր ընկերների հետ ժամանակ անցկացնելը, սակայն միևնույն ժամանակ նա հեռավորություն կարողանում է պահել:
Ձեր միջև ոչ մի գաղտնիք չկա և չի էլ կարող լինել, որովհետև դուք երկուսդ էլ ազնիվ եք միմյանց հետ:
Նա գիտի, թե ինչը կարող է հանգեցնել դավաճանության, այդ իսկ պատճառով էլ խուսափում է այն ամենից, ինչը կխանգարի ձեր ամուսնությանը:
Չի արդարացնում իր նամակագրությունը նախկին ընկերուհիների հետ, այլ անում է ամեն ինչ նրանցից խուսափելու համար:
Լավագույն ընկերներ լինելը երկարատև հարաբերությունների կարևոր նախապայմաններից է:
Ձեր ամուսնությունը գաղտնիք չէ, և նա չի անում այնպիսի բաներ, որոնք կխանգարեն ձեր հարաբերություններին:
Իրար խաբելու պատճառը հարաբերություններում ինչ-որ բանի պակասն է: Հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ տղամարդկանց 41%-ը ստում է կանանց՝ պատճառաբանելով, որ իրենց և իրենց կանանց միջև էմոցոնիալ կապ չեն զգում:
Այն տղամարդիկ, ովքեր իրենց բոլորից շատ են սիրում, երբեք չեն կարող հավատարիմ լինել:
Նա գնահատում է էմոցիոնալ և սեռական կապը ձեր միջև՝ համեմատելով մի շարք զույգերի հետ, որոնք բավարարված են իրենց զուգընկերոջից և ավելի քիչ են դավաճանել միմյանց:
Նրան պետք չեն հաճոյախոսություններ, որպեսզի զգա, որ դուք անհանգստանում եք իր համար: Բայց սա չի նշանակում, որ ձեզանից բացարձակ ոչինչ չի ակնկալում:
Նա ձեզանից չի թաքցնում իր աշխատավարձի չափը: Նա ցանկանում է, որ միասին աշխատեք և ունենաք սեփական բյուջե:
Դուք առանձնահատուկ կին եք նրա համար, այդ իսկ պատճառով դուք այն միակն եք, ում հետ սիրախաղ է սկսում: Եվ նրան ոչ ոք պետք չէ:
Նա գիտի իր թերությունները և չի վախենում ձեզ դրանք ցույց տալուց: